National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.10.2009
ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպեցին Նիդեռլանդների խորհրդարանական պատվիրակության հետ

Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, քարտուղար Էդուարդ Շարմազանովը, խմբակցության անդամներ Վոլոդյա Բադալյանը եւ Կարեն Ավագյանը հանդիպեցին Նիդեռլանդների խորհրդարանական մեծամասնության` քրիստոնյա-դեմոկրատների ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հենկ Յան Օրմելի գլխավորած Նիդեռլանդների խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին նաեւ Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Կոսկոն Կորուսը, սենատոր Հենեկե Գելդենբլոմը,  Հայաստանում եւ Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի պաշտոնակատար Հեյնո վան Հովելինգենը, Նիդեռլանդների խորհրդարանի աշխատակիցներ եւ EWPPP  ծրագրի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում երկուստեք իրենց տեսակետները հայտնեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա գործընթացների վերաբերյալ:

Պարոն  Հենկ Յան Օրմելը բարձր գնահատեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլերը  ոչ միայն երկու երկրների, այլեւ եվրոպական քաղաքականության տեսանկյունից եւ հույս հայտնեց, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում նույնպես առաջընթաց կլինի: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությանը եւ սահմանների բացմանը, ըստ պատվիրակության ղեկավարի` այն ոչ մի կապ չունի ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, թեեւ վերջինս կարող է ավելի ակտիվացնել Թուրքիայի հետ հարաբերությունը, ապահովել տարածաշրջանի խաղաղությունն ու քաղաքական-տնտեսական համագործակցությունը:

Պարոն  Սահակյանը նշեց, որ Հայաստանի քաղաքացիները հիմնականում դեմ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը, իսկ ստորագրված արձանագրությունների եւ Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի եւ հասարակության մեջ նկատվող մտահոգության պատճառը պայմանավորված է Թուրքիայի իշխանությունների նկատմամբ ունեցած անվստահությամբ, ինչը ունի իր պատմական դրդապատճառները. առաջին հերթին դա Թուրքիայի իրականացրած հայերի ցեղասպանությունն  է: Հայաստանի հանրապետական կուսակցությունը երկրի նախագահի գլխավորությամբ քաղաքական պատասխանատվություն է վերցրել` կարգավորելու այդ հարաբերությունները ոչ թե Թուրքիայի նկատմամբ, այլ առաջին հերթին սեփական ուժերի եւ իր ժողովրդի իմաստության հանդեպ ունեցած հավատի  գիտակցմամբ: Առանց նախապայմանների ստորագրված փաստաթղթերի հետագա ճակատագիրը պայմանավորված է երկու երկրների խորհրդարանների դիրքորոշմամբ: Հայաստանը սպասում է Թուրքիայի խորհրդարանում այս հարցի քննարկմանը. քանի որ Թուրքիան է փակել սահմանը, նա էլ պետք է որոշում կայացնի, որից հետո մեր երկրի Ազգային ժողովը կասի իր խոսքը: Այս հարաբերությունները, ըստ պարոն Սահակյանի, անհրաժեշտ են ոչ միայն երկու երկրներին, այլեւ միջազգային ողջ հանրությանը, առավել եւս` տարածաշրջանին: Շատ լավ գիտակցելով, որ բարդ գործընթացներ են սկսված` ՀՀԿ-ն հանրապետության նախագահի գլխավորությամբ վճռական է տրամադրված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում եւ որոշակի արդյունքներ է ակնկալում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ Հայաստան-Նիդեռլանդներ երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:


14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am